«Volkswagen»-ի ապրանքանիշը վտանգի տակ է հայտնվել

Երկուշաբթի, Դեկտեմբերի 9, 2024

Anna Vardanyan
3 շաբաթ առաջ

«Volkswagen»-ի աշխատողները գործադուլներով մեծացրել են ճնշումն իրենց ղեկավարության վրա։ Ակցիաները տեղի են ունեցել ավտոարտադրողի գերմանական ձեռնարկություններում՝ աշխատավարձերի կրճատման և գործարանների փակման պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը;

Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողը ուղիներ է փնտրում արմատապես կրճատելու ծախսերը Գերմանիայում՝ ավելի լավ մրցակցելու իր ներքին շուկա մտած ասիական ավելի էժան մրցակիցների հետ:

VW-ի ճգնաժամը հարվածել է Գերմանիային՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը անորոշության և ներքաղաքական ցնցումների մեջ գցելով: Հնարավոր է գործադուլները դառնան 24-ժամյա ռեժիմով, անժամկետ։